415.24
4.83
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

The Huntr ուղեցույցը` Հայաստանի մասին. չկա այլ ազգ, որն ունի այսքան հին, բարդ և ողբերգական պատմություն (ՖՈՏՈ)

14:54
12 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. The Huntr անկախ պորտալը հրապարակել է Երևանի ուղեցույցը։

«Հայաստանի գեղեցկությունն առաջին անգամ ցնցում է հենց ինքնաթիռի պատուհանից։ Երկրորդ անգամ դուք ցնցվում եք օդանավակայանից դուրս գալիս։ Թվում է, թե ձեր առջև պատմության գրքի էջեր են բացվում, որը դուք ընթերցել եք դպրոցում։ Գրքում նշվում է, որ աշխարհում չկա այլ ազգ, որն ունի այսքան հին, բարդ և ողբերգական պատմություն», – գրում է հոդվածի հեղինակը։

Ереван с высоты

Նշվում է, որ Հայաստանով ճամփորդելիս կարելի է պատկերացում կազմել խորհրդայի դարաշրջանի մասին։

«Զբոսնելով քաղաքի կենտրոնում և զմայլվելով ճարտարապետական հուշարձաններով, թանգարաններով, սրճարաններով` ձեզ համակում է կարոտախտի անբացատրելի մի զգացում», – գրում է հոդվածի հեղինակը։

Ереван, Армения город, панорама, улицы.jpg

Հոդվածում նաև նշվում է, որ Երևանում կյանքը «եռում է»։

«Անպայման այցելեք Օպերայի թատրոն կամ պարզապես զբոսնեք այդ տարածքում և ծանոթացեք ճարտարապետությանը։ «Վարդագույն քաղաք» այցելությունը լիարժեք չէր լինի առանց Հանրապետության Հրապարակի։ Հսկա օղակաձև հրապարակում դուք կնկատեք, թե ինչպես են մարդիկ հավաքվում «երգող» շատրվանների շուրջ», – նշում է հոդվածի հեղինակը։

поющие фонтаны.jpeg

Նրա ուշադրություն չեն վրիպել նաև երկրի գաստրոնոմիկ ձեռքբերումները։

толма, еда, кухня, пища

«Օրը լավագույնս սկսելու համար կարելի է համտեսել հայկական թխվացքեղենը, թարմ միրգն ու հայկական սուրճը։ Քաղաքում կան բազմաթիվ ռեստորաններ։ Եթե դուք որոշել եք ինքներդ ուտեստ պատրաստել, ապա Երևանում միշտ կգտնեք թարմ միս, միրգ ու բանջարեղեն», – գրում է The Huntr–ը։

Հեղինակը նաև ուշադրություն է դարձրել բուռն գիշերային կյանքին։

ночной Ереван

«Փաբերի փողոցը գտնվում է Ազատության հրապարակի մոտակայքում, և հայերը կարող են խմել ու երգել ողջ գիշեր, այնպես որ պատրաստեք հարմարավետ կոշիկներ և պատրաստվեք պարել տարբեր ոճի երաժշտության ներքո», – նշում է նա։

The Huntr–ն անդրադարձել է նաև հայկական պուրակներին և այնտեղ տիրող հանգիստ մթնոլորտին։

Парк влюбленных

«Կյանքը մեծ քաղաքում կարող է երբեմն լարված լինել, այցելեք Թումանյանի այգի և նայեք քաղաքին այլ տեսադաշտից։ Հանգստյան օրերին զբոսայգիները լի են զբոսաշրջիկներով և տեղացիներով», – նշում է հրատարակությունը։

Եվ իհարկե Երևան այցելելիս անհնար է ուշադրություն չդարձնել հայտնի «Վերնիսաժին»։

Вернисаж

«Անհնար է լինել Երևանում և չայցելել «Վերնիսաժ», բաց շուկաներ, որտեղ կարելի է ձեռք բերել հին իրեր, գորգեր, կտավներ, հուշանվերներ, ձեռագործ պայուսակներ և հագուստ, հին տեսախցիկներ և անգամ զինվորական հանդերձանք։ Իսկ կարևորն այն է, որ կարելի է սակարկել», – նշում է հոդվածի հեղինակը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ