Տհաճ շոգեր սպասվու՞մ են, թե՞ ոչ․ պարզաբանում է Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, առաջիկայում տհաճ, ճնշող շոգեր չեն սպասվում։
«Բայց ասեք, որ շատ հաճելի ամառ է։ Ամեն դեպքում տհաճ ճնշող շոգեր դեռ չեն զգացել ու չենք սպասում», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Կենտրոնի հաղորդմամբ, մայրաքաղաք Երևանում հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +30, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ հունիսի 28–ին ցերեկային ժամերին հասնելով +35 աստիճանի։
Հանրապետության տարածքում` հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։