Տղամարդու դի է հայտնաբերվել Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում
24.12.2015,
16:14
Տղամարդու դի է հայտնաբերվել մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տղամարդու դի է հայտնաբերվել մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում, հայտնում է shamshyan.com–ը:
Պարբերականի տվյալներով, սպանվածը, որի մարմնի վրա հայտնաբերվել է մոտ տասը ծակած–կտրած վերք, 28-ամյա Արթուր Նազարյանն է: Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, ունի երկվորյակ եղբայր։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով, կատարվում է քննություն։ -0-