Տեղումներ և ջերմաստիճանի անկում է սպասվում Հայաստանում

15.02.2019, 10:32
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Տեղումներ և ջերմաստիճանի անկում է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, փետրվարի 15–ի լույս 16–ի գիշերը հանրապետության մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում` ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում`անձրևի տեսքով։ Փետրվարի 17-19–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15–ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին սնդիկի սյունը կտատանվի 6-9 աստիճան տաքության սահմաններում։ -0-