Տավուշում կիրականացվի սահմանազատում և սահմանագծում․ դրանց կնախորդեն ականների պայթեցման աշխատանքներ

08.04.2025, 12:57
Տավուշում սահմանագատումից և սահմանագծումից առաջ կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ
Տավուշում կիրականացվի սահմանազատում և սահմանագծում․ դրանց կնախորդեն ականների պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշում կիրականացվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, որոնցից առաջ կիրականացվի ականների պայթեցում։ 

«Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն», – նշվում է ՀՀ ՊՆ–ից։