Տասը հայ և ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան

23.01.2026, 12:50
Արսեն Թորոսյանը հայտնել է, որ տասը հայ և ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Ղարաբաղից  տեղափոխվել են Հայաստան
Տասը հայ և ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Ղարաբաղից  տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ տասը հայ և ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան։

«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», – գրել է Թորոսյանը Facebook-յան իր էջում։