ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած այն լուրերին, թե նա դիմում է գրել։ Այդ մասին հայտնում է «Ժամանակ» թերթը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Մարգարյանը մտափոխվել է։ Նա հասկանում է, որ չի կարող խուսափել պատասխանատվությունից, հնարավոր է, նույնիսկ ձերբակալվի։ Մարգարյանը մտերիմներին ասել է, որ նախընտրում է ձերբակալված լինել քաղաքապետի կարգավիճակում, այլ ոչ հրաժարականից հետո։
Ի դեպ, նախօրեին քաղաքապետը գնացել է աշխատանքի և իրականացրել իր պաշտոնեական լիազորությունները, քննարկել նոր աղբատարների ձեռքբերման հարցեր։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում