Տարկետում ստացած ուսանողների միայն 15%–ն է շարունակում գիտական գործունեությունը. նախարար

08.11.2017, 17:22
Տարկետում ստացած ուսանողների միայն փոքր մասն է շարունակում գիտական գործունեությունը։
Տարկետում ստացած ուսանողների միայն 15%–ն է շարունակում գիտական գործունեությունը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Տարկետման իրավունքի սահմանափակման պատճառներից մեկն այն է, որ տարկետում ստացած ուսանողների միայն 15–17 տոկոսն է ստանում գիտական կոչում և շարունակում գիտական գործունեությունը, ինչը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ասաց ՀՀ գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ հանդիպմանը։

Բողոքող ուսանողների ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը մեկնաբանել է նախարարի խոսքերը, ասելով, որ տարկետման իրավունքի սահմանափակմամբ չի լուծվի հասարակական արդարության հարցը, այսինքն` հավասար իրավունքի ապահովումը բոլոր ուսանողների համար։

«Այդ հարցը չի լուծվում, քանի որ իրականում բանակից խուսափելու հնարավորություններ են մնում։ Նման հնարավորություններ մնում եմ, առաջին հերթին, առողջապահության ոլորտում», – նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով, օրենքի կիրառումն անտրամաբանական կմնա, մինչև չկարգավորվեն բոլոր ոլորտները։

Загружается новость ... "Право"

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–