Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան

03.12.2016, 14:25
Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:
Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:

«Առաջիկա գիշերը տաք և սառը օդային հոսանքների ողջագուրումը կվերջանա և հանրապետությունում առկա ուժեղ քամիները, մարզերում ուժեղ բուքը կդադարեն»,- Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նախօրեին նախազգուշացվել էր Հայաստանում փոթորկային քամու վտանգի մասին: -0-