Տաք օդի ևս մեկ ալիք. Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

20.03.2020, 11:46
Տաք օդի ևս մեկ ալիք. Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
Տաք օդի ևս մեկ ալիք. Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերին սպասվող տաքացումների մասին:

«Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»,- նշել է օդերևութաբանն իր Facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ մարտի 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ -0-