ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում որոշել է Պահուստային հիմնադրամից Ազգային ժողովին տրամադրել 892,6 մլն դրամ։
Փաստաթղթում նշվում է, որ միջոցների տրամադրումն անհրաժեշտ է` հաշվի առնելով խորհրդարանի կազմի ընդլայնումը (132 մարդ)։ 403 մլն դրամը կհատկացվի աշխատավարձերին։
Եվս 94 մլն դրամ կտրամադրվի որպես պարգևավճար, 301 մլն դրամ` գործուղման վճար, որից 183 մլն դրամը` ԱԺ խոսնակի` Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա և այլ երկրների նախատեսված այցերի համար։ Մոտ 30 մլն դրամը կուղղվի պատգամավորների բնակարանների վարձերի սուբսիդավորմանը, իսկ 80 մլն դրամը կծախսվի գրասենյակային տեխնիկա և կահույք գնելու համար։ ($1 – 418,14 դրամ)–0–