Թալան` Տավուշի մարզպետի տանը

14.01.2016, 19:55
Անհայտ անձինք թալանել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տունը։
Թալան` Տավուշի մարզպետի տանը
ԵՐԱՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Անհայտ անձինք թալանել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով, հանցագործները մարզպետի տուն են թափանցել հինգշաբթի լույս գիշերը` հատուկ սարքերով բացելով երկրորդ հարկի պատշգամբի դուռը։ Գողացել են զարդեր, երկու բջջային հեռախոս և կանխիկ գումար։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 177–րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով` առանձնապես խոշոր չափերի գողություն։

Անհրաժեշտ քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործի անձը և գողության հանգամանքները պարզելու համար։ -0-