420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքի ճանապարհների վտանգավոր հատվածները. Կապանի համայնքապետը ներկայացրել է իրավիճակը մարզում (ՎԻԴԵՈ)

18:40
25 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներկայացրեց Սյունիքում ճանապարհների հետ կապված իրավիճակը և դրանց հիմնական խնդիրները։

Նա նշել է, որ Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից:

Загружается новость ... "Право"
«Այժմ թշնամին Սյունիքի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապանի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել։ Շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,-նշեց համայնքապետը։ 

«Ունենք 3 խնդրահարույց ճանապարհ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Այսօրվա դրությամբ Կապան -Գորիս և Կապան-Ճակատենը գործում են, բայց Կապան- ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել այլևս չօգտագործել, որովհետև այն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո։ Սրա հետ կապված՝ դեռ կարգավորում չկա: Բարեբախտաբար, կա այլընտրանքային ճանապարհ, բայց այն ամբողջովին հիմանանորոգման կարիք ունի և երկար է, իսկ ձմռանը գրեթե անանցանելի է դառնում»,- ասաց համայնքապետը: 

Նրա խոսքով՝ այդ ճանապարհի պատճառով գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են ընկել: Քաղաքում լարված վիճակ է բնակչության մոտ, ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում  հետագայում։ 

«Ինձ՝ որպես համայնքի ղեկավարի, հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ Բնականաբար, ես ադ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովվենք մեր ազգաբնակչության անվտանգությունը»,- նշեց Փարսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում