ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում խնդրանքով դիմել է համաքաղաքացիներին։
«Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, արևի տակ եռացող ձեր մեքենաների ու պատշգամբների ջերմաչափերի +50, +55, +60 աստիճան ցուցմունքով նկարները ինձ մի ուղարկեք»,– գրել է նա, ավելացնելով, որ օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, իսկ արևի ուղիղ ճառագայթների տակ Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել:
Загружается новость ...
"Право"
Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: -0-