ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեկնաբանել է երևանյան դժոխային շոգի վերաբերյալ բազմաթիվ դժգոհությունները։
«Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»,– գրել է Սուրենյանն իր Facebook–ում։
Загружается новость ...
"Право"
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։ Քամին՝ հարավային 3-8` մ/վ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42, գիշերը` +25...+27, հուլիսի 23–ին ցերեկը սպասվում `+38...+40, գիշերը` +24...+26։–0–