Սուրենյանը ցույց է տվել գարնան և ձմռան «պայքարը» Սիսիանում (ՖՈՏՈ)

07.04.2020, 12:22
Սուրենյանը ցույց է տվել գարնան և ձմռան «պայքարը» Սիսիանում. ՖՈՏՈ
Սուրենյանը ցույց է տվել գարնան և ձմռան «պայքարը» Սիսիանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր Facebook-յան էջում Սիսիանի լուսանկարներ է հրապարակել:

Загружается новость ... "Лево"

Կարինա Հարությունյանի հեղանակած լուսանկարներում երևում է մեկ օրվա տարբերությամբ ծաղկած ու ձյունծածկ ծառերը Սիսիանում:

«Սիսիանը երեկ և այսօր»,- լուսանկարներ հրապարկելուն կից գրել է Սուրենյանը։

Նախօրեին օդերևութաբանը հայտնել էր, որ Հայաստանի հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ: 

«Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ», – հայտնել է օդերևութաբանը`ավելացնելով, որ նշված օրերին պետք է ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ -0-