Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը Հայաստանում կերկարացվեն
04.04.2017,
18:07
Հայաստանի կառավարությունը կերկարացնի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը կերկարացնի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը։ Որոշման համապատասխան նախագիծը Հայաստանի կառավարությունը կդիտարկի առաջիկա նիստում։
Որոշման նախագծի համաձայն, կառավարությունը կտեղափոխի ապրիլի 17–ի աշխատանքային երկուշաբթին շաբաթ` մայիսի 6–ին։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այդպիսով կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հետևող Մեռելոցները։
Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։
Ենթադրվում է, որ հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։
Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ --0—