«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի Emergency թիմը փրկել է մեկ շաբաթական նորածնի կյանքը (ՎԻԴԵՈ)

04.10.2025, 10:39
Երբ երեխային հասցրել են շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր․ ՎԻԴԵՈ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի Emergency թիմը փրկել է մեկ շաբաթական նորածնի կյանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկել է մեկ շաբաթական նորածնի կյանքը։ 

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխել են ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։ 

Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։ 

ԲԿ–ի թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը։