526.33
7.47
477.22
+6
Եղանակը Երևանում
Հայ

Summit of Minds-ը հայկական տապանն է, որտեղ մարդիկ քննարկում են, թե ինչպես են փրկելու մոլորակը (ՖՈՏՈ)

17:05
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դիլիջանում շաբաթ օրը բացված եռօրյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, հանդես է եկել ողջույնի խոսքով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքվում 200-300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր հարցերի շուրջ։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը,- ասել է նախագահ Սարգսյանը։

Նոր համաշխարհային ջրհեղեղի նշանները

Пашинян, Summit of mind

Նախագահի խոսքով, «Մտքերի գագաթնաժողովի» մասին մտածելիս և Արարատի նկարին նայելիս փիլիսոփայական մտքեր են առաջանում:

«Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սար է։Համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և արարեց ջրհեղեղ։ Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան՝ գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ դնել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ երբ անձամբ ինքը նայում է նոր աշխարհին, ջրհեղեղի նշաններ է տեսնում շատ տեղերում։

«Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում բնությանը»,- ավելացրել է Հայաստանի նախագահը:

Հայկական տապան մոլորակի փրկության համար

Армен Саркисян, Summit of Minds

Սարգսյանի խոսքով, համաշխարհային աշխարհաքաղաքականությանը նայելիս մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։

«Անորոշություններ կան՝ Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ , Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքով, այդ իմաստով «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։

«Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում»,- ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով, Հայաստանի համար շատ կարևոր է իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեր ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարևոր է Հայաստանի համար։

Армен Саркисян, Summit of Minds

«Կարևոր է, նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին։ Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի, այս հնարավորության համար՝ բերելու «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն», - նշել է նա:

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա և մշտական կդառնա։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:14
11 Նոյեմբերի 2019
Հայաստանցի դպրոցականներին ձմեռային երկար արձակուրդներ են սպասվում
Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
13:24
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել:
12:13
11 Նոյեմբերի 2019
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար:
11:08
11 Նոյեմբերի 2019
Ուսանողները քայլերթ են սկսել դեպի այլ բուհեր` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Այսօր առավոտյան ուսանողները քայլերթ են սկսել դեպի այլ բուհեր` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը ։
10:30
11 Նոյեմբերի 2019
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով. նախարար
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով: