ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ժամը 10։00–ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը` հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում