ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ստացիոնար բուժում անցնող ավելի քան 2 հազար քաղաքացի քվեարկել է ՀՀ բուժհաստատություններում շարժական քվեատուփերի միջոցով, կիրակի լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Հակոբյանը։
«Բուժհաստատությունները տարածքային անձնագրային բաժանմունքներ են ներկայացրել այն հիվանդների տվյալները, ովքեր ապրիլի 2–ի դրությամբ պետք է գտնվեին ստացիոնար բուժման»։
«Քվեարկությունն անցկացվել է 45 բուժհաստատություններում»,– ասաց Հակոբյանը։
Ըստ նրա, ստացիոնար բուժհաստատություններում քվեարկությունն անցկացվել է առանց խախտումների և միջազգային դիտորդների ներկայությամբ։
Կիրակի հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում