ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան

27.05.2019, 17:05
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ պետքարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը` Բելառուսի անվտանգության խորհրդի ներկայիս պետական քարտուղար Ստանիսլավ Զասը:

Загружается новость ... "Лево"

«Ի լրումն Բիշքեկում ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի թեկնածության դիտարկման որոշման այսօր Հայաստան կայցելի Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասաց Նաղդալյանը:

ԳԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018 թվականի աշնանից, երբ Հյաաստանն առանց ընթացակարգերը գործընկերների հետ համաձայնեցնելու վաղաշաժամկետ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, ով այդ պաշտոնում կանոնադրությամբ նախատեսված երեք տարիներից աշխատել է 1.5 տարի:

ՀԱՊԿ կազմում են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: -0-