416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՍՇՎ-ների ակտիվացումը Հայաստանում. եղել են դեպքեր, երբ երեխաներին հիվանդանոցների միջանցքներում են բուժել (ՎԻԴԵՈ)

13:01
18 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում, հատկապես` մայրաքաղաքում, սուր շնչառական վարակները հաճախակի են դարձել:

Ընդ որում, հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի հետևանքով Երևանի մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են, գրում է armlur.am-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, վերջին օրերին անգամ հիվանդանոցներ են եղել, որտեղ նման ախտանիշներով մանկահասակ երեխաներին միջանցքներում են բուժել:

Загружается новость ... "Право"

Երիտասարդ մայրերը պատմել են աղբյուրին, որ սուր շնչառական վարակների ակտիվացման պատճառով իրենք իրենց երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզներ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը «Ժողովուրդ» թերթի թղթակցին պատմել է, որ հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության` առողջացման դրական շարժով:

«Հատկապես այս պահին մեզ մոտ բավականին թեթևացավ, վերջին 2-3 օրվա ընթացքում ահագին դուրսգրումներ եղան: Կասեմ, որ կա որոշ թեթևացում նաև դիմելիության առումով: Այս պահին միջին ծանրաբեռնվածություն է: Ոչ միայն սուր շնչառական վարակներ ունենք, այլ նաև տոնզիլիտներ, այսպես ասած` անգինա, ջերմող երեխաներ, թոքաբորբով, ստամոքսաղիքային երևույթներով, ալերգիաներով, միզուղիների վարակով և այլն»,- ասել է մասնագետը: -0-

Տեսանյութը` armlur.am-ի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման