435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սպիվակովի հայազգի կինը պաշտպանել է ադրբեջանցի տենորին, ով հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ (ՖՈՏՈ)

15:30
21 Հունվարի 2020

 ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրաճանաչ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը`  դերասանուհի և հեռուստահաղորդավար հայազգի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) մեկնաբանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի և հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի շուրջ ծագած սկանդալային իրադրությունը։

 ««Պատերազմի ճանապարհին» կանգնելու բազում կոչերին, «դրեզդենգեյտի» շուրջ լռելու նախատումներին պատասխանում եմ բոլորին և միանգամից` վտանգի դիմելով իմ հանդեպ հարուցել որոշ հետևորդների բարկությունը։ Ընդհանրապես, արվեստը, իսկ հատկապես, Երաժշտությունը մեկ ազգի, մեկ հավատքի և ունիվերսալ լեզվի տարածք են»,– գրել է Սպիվակովան։ 

Նրա խոսքով, արդեն քաղաքական գործիչների կողմից թեժացված միջպետական հողի վրա ատելություն սերմանելն ավելի հեշտ է, քան հսկայական անտառում այրվող լուցկին բենզինով լցված տարայի մեջ գցելը։

.«Ոչ ոք ունակ չէ իր մաշկի վրա զգալ գենետիկ թշնամանքն ավելի ուժեղ, քան մեր երկու ժողովուրդները, բայց այդ ցավը պետք է բուժել, և բուժել այն կարելի է միայն սիրով և հանդուրժողականությամբ, ուշադրությամբ և կարեկցանքով, իսկ գլխավորը` բանականությամբ` չտրվելով սադրանքի»,– գրել է Սպիվակովան։

«Ես հավատում եմ նրան, ինչին ինքս եմ ականատես եղել։ Երիտասարդ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հանդեպ տածածս հիացմունքին զուգահեռ, հասկանալով, որ այս կեղտոտ խաղում նա միայն զոհ է, ես ցանկանում եմ պաշտպանել Էյվազովին, ստուգապես իմանալով, որ նրա շուրջ ստեր են տարածել և «գլխին սարքել են»։ Ես հայ եմ, նա` ադրբեջանցի, և եթե դիտարկենք քաղաքական կոնտեքստը, մենք կլինենք բարիկադների տարբեր կողմերում»,– նշել է Սպիվակովան։

 «Բոլոր արտիստներն անծայրածիր երկրի քաղաքացիներ են, որ կոչվում է ԱՐՎԵՍՏ։ Եվ վերջինը. այս գրառումը չեմ անում այստեղ Այվազովսկու «9–րդ ալիքը» առաջացնելու համար»,– նշել է դերասանուհին` հավելելով, որ ցանկանում է կոչ անել բոլորին հանգստանալ և դադարել քննարկել այդ «թյուրիմացությունը»։  

Հիշեցնենք, որ այս շրջանում լուրեր էր տարածվել, որ ազգությամբ ադրբեջանցի, օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Ինչից հետո Էյվազովը հերքում է այդ լուրերը, իսկ  Semper Opera Ball–ը տեղեկություն տարածում, թե հայ երգչուհուն անգամ չի հրավիրել։ Սակայն Ռուզան Մանթաշյանին ներկայացնող գործակալությունը տարածում է հաղորդագրություն, որտեղ ներկայացնում է Դրեզդենի Semper Opera Ball–ի կողմից երգչուհուն ուղարկված հրավերը` հանդես գալու Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։ Ռուզան Մանթաշյանն ու Յուսիֆ Էյվազովը հրաժարվել են մեկնաբանություն տալ կատարվածի շուրջ։ 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով