526.02
7.42
477.46
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. «Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց

10:54
08 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանովորվել է, հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է news.am կայքը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Aysor.am–ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները դատարանի դատարանի որոշումը համարեցին «խայտառակ ու անարդարացի»։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։

Загружается новость ... "Право"

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։
Ի պատասխան դրան ՊԵԿ—ը հաղորդում է տարածել, որտեղ կետ առ կետ թվարկել է «Սպայկա» ԲԲԸ–ի նկատմամբ պահանջներն ինչպես տվյալ գործով, այնպես էլ նախորդ տարվա։
Միջնորդության քննումը նշանակվել էր ապրիլի 5–ին, սակայն տեղափոխվել ապրիլի 8–ին։

ՊԵԿ–ի հայտարարությունների ֆոնին ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը դադարեցնում է գնումների իրականացումը։ Սակայն ընկերությունից նշեցին, որ սովորական գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այնպես էլ այս տարի «Սպայկա»–ն մտադիր է ավելի քան 100 հազար տոննա գնված և սեփական գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Գնումները սեզոնային բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի ինը մարզերի 80 համայնքներում։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից: