ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Սպայկա»–ի տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման որոշումն առաջացրել է ընկերության աշխատակիցների վրդովմունքը։ Նրանք պահանջում են հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բողոքի զանգվածային ակցիաներ են խոստանում։
Մի քանի րոպե առաջ հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ընկերությունն անցնում է օպերատիվ կառավարման և կանի հնարավորինս իր սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար։
«Այսօր գործարարի նկատմամբ կոշտ ուժ է կիրառվել։ Մենք հանդես կգանք հայտարարութւյամբ, շատ կրիտիկական։ Հայաստանում և արտերկրում մեր բոլոր գործընկերները նույնպես հանդես կգան հայտարարություններով`կապված այդ խայտառակ իրավիճակի հետ։ Նրանք չեն գիտակցում, թե տնտեսական ինչ հետևանքներ կարող է ունենալ գործարարների նկատմամբ այսպիսի անարդար վերաբերմունքը»,– ասացին ակցիայի մասնակիցները։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, բացարձակապես անարդար որոշում է կայացվել, և դա ցույց է տալիս, որ մեկ տարի առաջ մեր ունեցած բոլոր երազանքները բացարձակ զրոյացել են։
«Մենք այստեղից չենք գնա և պահանջում ենք, որ մեզ մոտ դուրս գա Փաշինյանը և պատասխանի հարցերի, իսկ եթե չգա, ապա սկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ողջ երկրով։ Առաջիկա մեր քայլերը ցույց կտան, թե ինչի է ընդունակ «Սպայկա»–ն։ Տասը տարվա ընթացքում մենք օգնել ենք տասնյակ տնտեսությունների Արարատի մարզում, և դատարկված հովիտը ծաղկել է նաև մեր ջանքերի շնորհիվ, և այժմ մենք կանգնած ենք այստեղ և արդարություն ենք պահանջում»,– ասում են ընկերության աշխատողները։
Загружается новость ...
"Право"
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։
Ի պատասխան դրան ՊԵԿ—ը հաղորդում է տարածել, որտեղ կետ առ կետ թվարկել է «Սպայկա» ԲԲԸ–ի նկատմամբ պահանջներն ինչպես տվյալ գործով, այնպես էլ նախորդ տարվա։
Միջնորդության քննումը նշանակվել էր ապրիլի 5–ին, սակայն տեղափոխվել ապրիլի 8–ին։
ՊԵԿ–ի հայտարարությունների ֆոնին ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը դադարեցնում է գնումների իրականացումը։ Սակայն ընկերությունից նշեցին, որ սովորական գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այնպես էլ այս տարի «Սպայկա»–ն մտադիր է ավելի քան 100 հազար տոննա գնված և սեփական գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Գնումները սեզոնային բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի ինը մարզերի 80 համայնքներում։
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-