Սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով
04.11.2024,
14:52
Զգուշացում․ սպասվում է քամու ուժգնացում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ նոյեմբերի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։

