413.78
4.82
386.17
+28
Եղանակը Երևանում
Հայ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեությունը կուսումնասիրվի

15:16
29 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ուսումնասիրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեությունը:

Վարչապետը նշել է, որ վերջին օրերին ձեռնարկատերերի և սպառողների իրավունքների պաշտպանության ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումների ժամանակ ներկայացվել էին հարցեր և խնդիրներ` կապված ՍԱՊԾ-ի ծառայությունների հետ:

«Հաշվի առնելով դժգոհությունները և ոլորտի ներկայացված խնդիրները` հանձնարարում եմ ուսումնասիրել խնդիրը, ինչպես նաև պարզել, թե որքանով լաբորատորիան պետք է գտնվի Ծառայության ղեկավարության ենթակայության ներքո, թե լինել անկախ, և առաջարկներ ներկայացնել այս հարցի շուրջ», - ասաց Կարապետյանը:

ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ներկրվող և արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ տեղեկանքների տրամադրման ընթացքում Ծառայության տեսուչները, ղեկավարվելով «վերևից եկող հրահանգներով», նպաստում էին կամ խոչընդոտում որոշ սուբյեկտների բիզնես գործընթացներին, ինչը հատկապես կարևոր է արագ փչացող ապրանքների պարագայում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին