Սննդամթեքի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

24.06.2025, 11:38
Վարչապետի որոշումը հրապարակվել է այսօր
Սննդամթեքի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Տիգրան Պետրոսյանը։

Վարչապետի որոշումը հրապարակվել է այսօր։

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատվել է 2025 թվականի մայիսին, ապա կալանավորվել։ Դանիելյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեջ։