415.29
4.72
387.04
+28
Եղանակը Երևանում
Հայ

«ՌԻԱ Նովոստին» գործարկել է Have fun with russian նախագիծը՝ ռուսաց լեզվի ուսումնասիրման համար

14:04
01 Փետրվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի.  /Նովոստի-Արմենիա/. ՌԻԱ Նովոստին անգլալեզու կայքի հիման վրա գործարկել է Have fun with russian («Ռուսերենը՝ ժպիտով») նախագիծն անգլալեզու օգտագործողների համար, ովքեր խաղերի միջոցով ցանկանում են ռուսաց լեզու սովորել:

«Ռուսաց լեզուն աշխարհի գեղեցիկ լեզուներից մեկն է: Մեր խնդիրն է օգնել ցանկացողներին տիրապետել այդ լեզվին, ցույց տալ, որ խոսել ռուսերեն այդքան էլ դժվար չէ, իսկ սովորել կարելի է թեթև և ուրախ»,- նշել է նախագծի հեղինակը, լեզվաբան, դասախոս և թարգմանիչ Զլատա Կարլովան:

Հեղինակի կարծիքով՝ նախագիծը հավաքել է օտար լեզվի ուսուցման լավագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները: Նախևառաջ, այն նախատեսված է անգլալեզու լսարանի համար, բայց կարող է հետաքրքիր լինել նաև ռուսաց լեզվի կրողների համար, նրանց համար, ովքեր հետաքրքրվում են միջմշակութային կապերով և հաղորդակցությամբ, ինչպես նաև նրանց համար, ովքեր այլևս չեն ցանկանում խոսել քարացած ձևերով, այլ ձգտում են պատկերավոր արտահայտել սեփական մտքերը և զգացումները:

Այս կրթական հարթակն ուսուցողական նյութեր կհավաքի «ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական ռեսուրսների հիման վրա: Ենթադրվում է, որ ամենահետաքրքիր նյութերը, տեղեկատվական հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը և նույնիսկ ինֆոգրաֆիկան կօգտագործվեն ուսուցման ընթացքում:

Մուլտիմեդիոն նախագծի առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս սովորել խաղային տարբերակով՝ վիկտորինաները, պատկերազարդումները, երկխոսությունները, տեսա-լսախաղերը, ռուսական ռոքը և լսավերարարտադրմամբ լուրերը կօգնեն յուրացնել ռուսաց լեզվի քերականական, բառակազմական և հնչյունաբանական նյութը:

Նախագիծը նախատեսված է լեզվական պատրաստվածության տարբեր մակարդակների համար՝ բազայինից մինչև խորացված: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ