ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանը բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ
29.12.2011,
20:01
ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանը բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ
Նոյեմբերին գործարկված ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանն արդեն բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՌՈւԵ-ի երիտասարդության գործերի Սինոդի բաժնի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ նման SMS-հաղորդագրությունների բաժանորդագրումն իրականացվում էր ՌՈւԵ-ի առանձին թեմերի մակարդակով: Նոր նախագիծն առաջին կենտրոնացված ծառայությունն է, որը հասանելի է հետխորհրդային տարածքի բոլոր բնակիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուղղափառ տոների օրերին բաժանորդագրված մարդիկ շնորհավորական հաղորդագրություններ են ստանում:-0-