Մոսկվայի Դաշնային հակամենաշնորհային ծառայության վարչության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հրաչիկ Պետրոսյանը, երկուշաբթի նրան ներկայացրել են կոլեկտիվին, հաղորդում է ՌԴ ԴՀԾ ինտերնետ պորտալը:
Մոսկվայի ԴՀԾՎ ղեկավարության փոփոխությունը կապված է այդ վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Եֆիմովի՝ Մոսկվայի հողային պաշարների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում անցնելու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վստահ եմ, որ Հրաչիկ Պետրոսյանը կլուծի իր առջև դրված խնդիրները: Նա երիտասարդ և եռանդուն ղեկավար է, երկար ժամանակ աշխատել է ՌԴ ԲՏ և ԴՀԾ բնական պաշարների վերահսկողության վարչությունում, նրա անմիջական մասնակցությամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել, որոնք արտացոլվել են ուղղումների «հակամենաշնորհային երրորդ փաթեթում»,- ծառայության մոսկովյան վարչության աշխատակիցներին ներկայացնելով Պետրոսյանին՝ ասել է ՌԴ ԴՀԾ ղեկավար Իգոր Արտեմյևը:
Անցած շաբաթ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը փոխարինեց հողային պաշարների մայրաքաղաքային դեպարտամնետի ղեկավարին՝ այդ պաշտոնում Գալինա Բրազդնիկովայի փոխարեն նշանակելով Վլադիմիր Եֆիմովին, ով մինչ այդ ղեկավարում էր Մոսկվայի ԴՀԾՎ-ն: -0-