ՌԴ ԿԸՀ-ն ավարտում է միջազգային դիտորդների հավատարմագրման ընթացակարգը, Պետդումայի դեկտեմբերյան ընտրություններին կհետևի 697 մարդ տարբեր միջազգային առաքելություններից, լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը:
«Ավարտում ենք հավատարմագրման գործընթացը, մնացել է հավատարմագրել յոթ միջազգային դիտորդների: Ընդհանուր առմամբ կլինի 697 միջազգային դիտորդ»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չուրովը նշեց նաև, որ բացի միջազգային դիտորդներից, ընտրություններին կհետևի նաև 500 ռուսաստանցի դիտորդ:--0--