Մոսկվայի մարզի պատմության մեջ մայրիկների շրջանում «Միսս Մոսկովիա-2011» առաջին փառատոն-մրցույթն է անցկացվել կիրակի՝ Մայրերի օրը, որի հաղթող է դարձել 24-ամյա Իրինա Կիրսանովան Կոտելնիկի քաղաքից, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել մրցույթի կազմակերպիչ և նախագահ Գալինա Լունյակովան:
«Մրցույթի առաջին հաղթողը Կոտելնիկի քաղաքի 24-ամյա մայրիկ Իրինա Կիրսանովան է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Դմիտրով քաղաքից Դանա Սավելևան, երրորդ տեղը շնորհվել է Դարյա Ստարինինային Լոբնյա քաղաքից»,- ասել է Լունյակովան:
«Տարվա մայրիկ» և «Միսիս Հմայք» անվանակարգերում հաղթել է 37-ամյա Ելենա Սուխոմլինան՝ չորս երեխաների մայր, որոնցից ավագը 17 տարեկան է, իսկ կրտսերը՝ 3 տարեկան: Ելենայի խոսքով, նա եկել է մրցույթի՝ երիտասարդ աղջիկներին օրինակ ծառայելու համար: -0-