+30
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՄՖ նիստի ընթացքում ստեղծվել է ԱՊՀ, Բալթիկայի և Վրաստանի ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների ակումբ

16:26
22 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության նախաձեռնությամբ ձևավորվել է «Մոդերատոր» գլխավոր խմբագիրների ակումբը, որը համախբում է հետխորհրդային տարածքի մեդիա ռեսուրսների մենեջերներին, Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) ֆորումի շրջանակներում հայտնել է ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի խմբագրության ղեկավարի տեղակալ Զախար Վինոգրադովը:

Հետխորհրդային տարածքի մեդիա-մենեջերների արդյունավետ համագործակցության համար ԱՊՀ և Բալթիայի երկրների ու Վրաստանի գլխավոր խմբագիրների «Մոդերատոր» ինտերնետ ակումբի ստեղծման գաղափարը երկուշաբթի ԵԱՄՖ-ի բացման ժամանակ հնչեցրել է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովը:

Եվրոպական և ասիական մեդիայի վեցերորդ ֆորումը, որի անփոփոխ կազմակերպիչն է ՌԻԱ Նովոստի մեդիահոլդինգը, անցկացվում է Աստանայում «Անկախության 20 տարիներ՝ ԶԼՄ-ները և հասարակությունը» խորագրով:
Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

«Խմբագիրների ակումբի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն անցկացված են»,- ասել է Վինոգրադովը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած ԵԱՄՖ ամփոփիչ նիստի ժամանակ:

Միավորման անդամ կարող է լինել ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի ԶԼՄ-ների ցանկացած ղեկավար, ով կիսում է ակումբի նպատակներն ու խնդիրները:

«Ակումբի անդամակցության մասին՝ ԶԼՄ-ների բոլոր ցանկացող ղեկավարները, ովքեր գտնվում են ԵԱՄՖ-ում, կարող են դիմում ներկայացնել ներգրավվելու համար»,- պարզաբանել է Վինոգրադովը:

ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:
Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին: --0-

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով