Եվրասիական հեռուստաալիքի ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի. ղազախստանցի պաշտոնյա

21.11.2011, 15:03
Եվրասիական հեռուստաալիքի ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի. ղազախստանցի պաշտոնյա

«Եվրանյուզի» նմանությամբ Եվրասիական միջպետական հեռուստաալիքի ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի առաջիկայում, համոզված է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագլան Մայլիբաևը:

«Մեր նախագահը` Նուրսուլթան Նազարբաևը, «Իզվեստիա»-ում լույս տեսած իր հոդվածում նշել է, որ հարկավոր է «Եվրասիա24» հեռուստաալիք ստեղծել «Եվրանյուզի» նմանությամբ: Դա կարելի է անել «Միր»-ի («Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն) բազայի և նոր հիմքի վրա: Գաղափարը պաշտոնապես առաջարկվել է և կարծում եմ, որ այն կշարունակվի», - ասել է Մայլիբաևը` պատասխանելով ԱՊՀ տարածքի երկրների տեղեկատվական ինտեգրման հնարավոր նոր միջոցների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին:

Նա նաև տեղեկացրել է, որ Աստանայում նոյեմբերի 21-22-ն անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը ընդհանուր նպատակներ ունի և կապ ունի Ղազախստանում ամեն տարի անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի հետ:

«Շատ կարևոր է, որ ֆորումն անցկացվում է հենց Աստանայում, քանի որ այն աշխարհի կարևոր խաչմերուկ է: Սա այն քաղաքն է, որը կարող է իսկապես նոր տպավորություններ պարգևել: Ցավոք, հաճախ չէ, որ Մոսկվայի կողմից նախաձեռնած միջոցառումներ են անցկացվում, սակայն կարծում եմ, որ լավ սկիզբ է դրվել», - կարծում է նա:
Ուրբաթ Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիր են ստորագրել, որը ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ է», որի վերջնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է:-0-