Եվրոպայի՝ 15 հազար քառակուսի մետր մակերեսով ամենամեծ սահադաշտը կսկսի գործել Մոսկվայի մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգում դեկտեմբերի 1-ից, չորեքշաբթի հայտնում է այգու ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Գորկու զբոսայգու նոր սահադաշտը կդառնա ամենաժամանակակիցը Ռուսաստանում, այն կպահվի իդեալական վիճակում մինչև գարուն: Տարածքն ընդգրկում է մեծ սահադաշտ, պարահրապարակ և մանկական գոտի, փոքր աևահետներ և հոքեյի հրապարակ: Սահադաշտը կգործի 2012 թվականի դեկտեմբերի մեկից մինչև մարտի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխատանքային օրերին սահադաշտի մուտքն անվճար կլինի 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, 12:00-ից 17:00-ն կարժենա 150 ռուբլի, իսկ 17:00-ից 23:00-ն՝ 200 ռուբլի: Չմուշկների վարձույթը ցերեկը կկազմի 200 ռուբլի, իսկ երեկոյան՝ 300 ռուբլի: Թոշակառուների, ուսանողների և արտոնյալ կարգի քաղաքացիների համար նախատեսված են զեղչեր և արտոնություններ: -0-