ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահը կընտրվի նոյեմբերի 9-ին Պետերբուրգում

08.11.2011, 17:28
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահը կընտրվի նոյեմբերի 9-ին Պետերբուրգում

ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի ընտրությունները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Պետերբուրգում, կքննարկվի Վալենտինա Մատվիենկոյի թեկնածությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Նոյեմբերի 9-ին Տավրիկյան պալատում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի ընտրությունների հարցը»,-ասաց գործակալության զրուցակիցը:

Վեհաժողովի խորհուրդը բաղկացած է Համագործակցության մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից: Դրա նախագահի աթոռը թափուր է մնացել ռուսական խորհրդարանի Գերագույն պալատի ղեկավարի պաշտոնից Սերգեյ Միրոնովի հեռանալուց հետո: Վալենտինա Մատվիենկոն՝ Դաշնության խորհրդի խոսնակ դառնալով, նոյեմբերին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի պաշտոնակատար դարձավ:

Մատվիենկոյի թեկնածությունը նաև կքննարկվի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի պաշտոնի համար, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ֆեդերացիայի խորհրդի խոսնակի մամուլի քարտուղար Նատալյա Ֆոմենկոն:

Նա ավելացրել է, որ այդ հարցի շուրջ քվեարկությունը գաղտնի կլինի:

ԱՊՀ ՄԽՎ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նիստի օրակարգում ընդամենը 20 հարց է: Վեհաժողովի խորհրդի նախագահի վերաբերյալ հարցի զեկուցող է հայտարարվել Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը: -0-