Պուտինը գործընկերների հետ կքննարկի ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության զարգացման հեռանկարները

19.10.2011, 12:00
Պուտինը գործընկերների հետ կքննարկի ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության զարգացման հեռանկարները
Պուտինը գործընկերների հետ կքննարկի ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մտադիր է չորեքշաբթի հետխորհրդային ինտեգրացիոն միավորումների գործընկերների հետ քննարկել ԵվրԱզԷՍ-ի դատարանի ստեղծման հարցն ու ակնկալում է համաձայնեցնել Մաքսային միությունում ֆիտոսանիտարային վերահսկողության նոր կանոնները, որոնք հարմարեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (Բելառուս, Ղազախստա, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան) միջպետական խորհրդի և Մաքսային միության (Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան) գերագույն մարմնի նիստերին: Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի և Ղազախստանի վարչապետների հետ:

Այստեղ Պուտինը հնարավորություն կունենա գործընկերների հետ քննարկել Եվրասիական միության ստեղծման գաղափարը, որը նա հոկտեմբերի սկզբին ներկայացրել է «Իզվեստիա» թերթում:

Իր հոդվածում նա գրել է, որ Մաքսային միությունն ու նրա զարգացման ավելի բարձր ձևը՝ Միասնական տնտեսական տարածքը, հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության ձևավորման համար: Այն ոչ թե նոր ԽՍՀՄ է և ոչ էլ փոխարինում է ԱՊՀ-ին, այլ արդյունավետ կերպով «իրար է կապում» Եվրոպան և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ սերտ համագործակցություն հաստատելով տնտեսական և արժութային քաղաքականության միջև:-0-