ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ինչպես ակնկալվում է, «НТВ» հեռուստաընկերությունը երեք տարի անց իր հեռուստատեսային համալիրը կկառուցի, ուր կտեղափոխվի ողջ հեռուստաալիքը, այդ թվում նաև օպերատիվ եթերի հետ կապված ստորաբաժանումները, երեքշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «НТВ»-ի մամուլի ծառայությանը:
Համալիրը նախատեսվում է կառուցել «Օստանկինո» հեռուստակենտրոնից ոչ հեռու, որտեղից այժմ հեռարձակվում են դաշնային Առաջին ալիքն ու «НТВ»-ն:
«2011 թ.-ի վերջին Նովոմոսկովսկայա 18-22 հասցեում «НТВ» հեռուստաընկերությունը կսկսի սեփական հեռուստատեսային համալիրի կառուցման աշխատանքները: Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս պահին նախագիծը փորձարկվում է, և ավարտվում են շինարարական հարթակի նախապատրաստական աշխատանքները», - նշվում է «НТВ»-ի մամուլի հաղորդագրության մեջ:-0-