ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու զարգացումն ու տնտեսական միասնական տարածքի ստեղծումը Մաքսային միության շրջանակներում կքննարկեն հոկտեմբերի 18-19-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի կառավարությունների ղեկավարները, ՌԻԱ Նովոստիին են հայտնել նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Սպասվում է, որ Պետերբուրգում նա, մասնավորապես, Ուկրաինայի և Հայաստանի իր գործընկերների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի խնդիրներ:
Բացի այդ, ռուսական կառավարության ղեկավարը հնարավորություն կունենա անձամբ իր գործընկերներին հասցնել Եվրասիական միության ստեղծման գաղափարը, որը նա հոկտեմբերի սկզբին շարադրել է «Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում:
Պուտինը գրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստեծվող Մաքսային միությունը և Տնտեսական միասնական տարածքը հեռանկարում Եվրասիական միության ձևավորման հիմք կդառնան՝ ոչ նոր ԽՍՀՄ կլինի և ոչ էլ կփոխարինի ԱՊՀ-ին, այլ կդառնա Եվրոպայի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև արդյունավետ «կապօղակ», տնտեսական և արժութային քաղաքականության սերտ համակարգմամբ միավորում: -0-