ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով Կարելիայի գաղութում պատիժ է կրում նավթահափշտակման և անօրինական եկամուտների լվացման համար, զբաղվում է ոչ միայն լրագրողական գործով՝ հարցազրույցներ և հոդվածներ տեղադրելով տարբեր պարբերականներում, այլ նաև գիտական աշխատանքով, չորեքշաբթի ՌԱՊՍԻ գործակալությանն է հայտնել լրագրող Օլգա Ռոմանովան, ում գիտական ղեկավարն է եղել նախկին օլիգարխը:
Գործակալության զրուցակցի խոսքով, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բուհերից մեկն այժմ գիտաշխատությունների հավաքածու է պատրաստում: «Աշխատանքի իմ մասը կկոչվի «Ռուսական բանտ. ազատության փորձ»»,- ասել է Ռոմանովան՝ նշելով, որ բուհում խորհուրդ են տվել նյութերն ուղարկել Խոդորկովսկուն, և օրերս լրագրողը նրանից դիտողություններով և խորհուրդներով պատասխան է ստացել:
«Նա կապ ունի այդ մեծ գիտաշխատության հետ»,- պարզաբանել է լրագրողը:
Ըստ նրա, ապագա հավաքածուի իր մասը նա պետք է հանձնի մինչև նոյեմբերի 5-ը: -0-