Պուտինը շնորհավորել է Ռոզենբաումին հոբելյանի կապակցությամբ

13.09.2011, 20:01
Պուտինը շնորհավորել է Ռոզենբաումին հոբելյանի կապակցությամբ

ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգերի հեղինակ, կատարող և ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ռոզենբաումին՝ 60-ամյակի կապակցությամբ, երեքշաբթի հայտնեց ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դուք վաղուց և հաջող ելույթ եք ունենում էստրադային ժանրում, կայացել եք որպես վառ, ինքնատիպ արտիստ, տաղանդավոր հեղինակ և կատարող: Հանրության անկեղծ և հարատև սերը, պրոֆեսիոնալ ճանաչումը, ստեղծագործական պահանջվածությունն արժանի պարգև է Ձեր առատաձեռն, բազմակողմանի ձիրքի, անկեղծության և սրտաբացության համար, հանդիսատեսի հանդեպ ուշադիր, հարգալից վերաբերմունքի համար»,- ասվում է վարչապետի շնորհավորական հեռագրում: 

Ռոզենբաումը ծնվել է 1951թ.-ի սեպտեմբերի 13-ին Լենինգրադում: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա ավելի քան 30 սոլո ալբոմ է թողարկել: 1996թ.-ին Ռոզենբաումը ՌԴ վաստակավոր արտիստ է դարձել, իսկ 2001թ.-ին՝ ժողովրդական արտիստ: Պարգևատրվել է «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալով: 2000թ.-ին Ռոզենբաումն արժանացել է պահեստի բժշկական ծառայության գնդապետի կոչման:  2003թ.-ին նա ընտրվել է «Յեդինայա Ռոսիա» կուսակցության կողմից ՌԴ Պետդումայի պատգամավոր: -0-