Ուկրաինայի ներկայացուցիչ 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հաղթող է ճանաչվել «Մանկական Նոր ալիք-2011» պատանի կատարողների միջազգային մրցույթում, հաղորդում է Analitika.at.ua՝ հղում անելով մրցույթի կազմկոմիտեին։
Այս տարի տոնին մասնակցել են 11 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Ղազախստաը, Չեխիան, Շվեդիան, Բուլղարիան, Լատվիան և Ւտալիան ներկայացնող կատարողներ։ Օգոստոսի 20-22-ը «Արտեկ» մանկական ճամբարում 8-13 տարեկան երեխաները ցուցադրել են իրենց վոկալ վարպետությունը։
Մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Բյուրեղապակե ալիքը» և հաջորդ տարի Յուրմալայի մրցույթին ուղևորությունը հանձնվել է Խմելնիցկիից Անդրանիկ Ալեքսանյանին։ Հաղթողին մրցանակը հանձնել է «Մանկական Նոր ալիք» մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։
«Մանկական Նոր ալիքում» երկրորդ տեղը զբաղեցրել է Բուրգասից (Բուլղարիա) 11-ամյա Իվայլո Ֆիլիպովը։ Մրցույթի երրորդ տեղին է արժանացել Կիևից 12-ամյա Նիկիտա Լուչկոն։
«Ամենավառ ելույթ» մրցանակը ստացել է Ռուսաստանից Սոֆիա Լապշակովան։ «Մենք տաղանդավոր ենք» պարգևը տրվել է 12-ամյա Պաշա Արտյոմովին, ում երգն այսուհետ կհնչի «Մանկական ռադիոյի» եթերում։
Հանդիսատեսի համակրանք մրցանակը շնորհվել է Լատվիայից 9-ամյա Ագաթե Ալբեկեյտեին, իսկ Հայաստանից 11-ամյա Լիդուշիկին շնորհվել ուղևորություն՝ «Ունա կանզոնե» մեգա-ճանաչված մանկական շոուում նկարահանվելու։
Բացի այդ, «Մանկական Նոր ալիք-2011»-ի բոլոր մասնակիցներին մրցույթի կազմակերպիչները պրոֆեսիոնալ բարձրախոսներ են նվիրել։ -0-