417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Օնիշչենկոն խոստովանել է, որ Ռուսաստանում ամենից շատ բժիշկներն են ծխում. թերթ

17:24
18 Օգոստոսի 2011

Ռուսների շրջանում ամենից շատ բուժհաստատությունների աշխատակիցներն են ծխում, հինգշաբթի «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում խոստովանել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն։

«Խոստովանում եմ` մեր քաղաքացիների շջանում ամենաչարաշահող ծխողները  բժիշկներն են։ Դա այլանդակություն է, ազգային խայտառակություն»,-ասել է Օնիշչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ Օնիշչենկոյի՝ նշանակությամբ երկրորդ ազգային խայտառակությունը ծխախոտի արտադրանքի տեխնիկական կանոնակարգն է, որը «միջազգային ծխախոտի լոբբիի կողմից սանձարձակորեն, բռիությամբ լոբբիացվել է և ընդունվել մեր երկրում»։

«Ռուսաստանն ամենաթողության օազիսի է վերածվել, մեզ մոտ տարեկան 400 մլրդ հատիկ ծխախոտ է արտադրվում»,- նրա խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։  

Օրերս ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունն օրինագիծ է մշակել, որի համաձայն` առաջիկա տարիներին երկրում ծրագրվում է լիովին արգելել ծխելը հասարակական տրանսպորտում, շքամուտքերում, սրճարաններում և գիշերային ակումբներում, ինչպես նաև սահմանափակել ծխախոտի վաճառքն ու գովազդը և բարձրացնել ակցիզի արժեքը։

«Այդ օրինագիծը հուսահատ քայլ է և միաժամանակ քաղաքացիական արիության ակտ։ Այն այլընտրանք է տեխնիկական կանոնակարգին, որը փաստորեն պաշտպանում է ծխախոտ արտադրողների շահերը։ Եվ պետք չէ գուշակի մոտ գնալ, որպեսզի կանխագուշակես, թե ինչպիսի կատաղի դիմադրություն կլինի նոր օրենքի ընդունման համար»,- պարբերականին տված հարցազրույցում նշել է Օնիշչենկոն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ