ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինան նախատեսում է 2011 թ.-ին արտահանել շուրջ 20 մլն տոննա հացահատիկի բերք, չորեքշաբթի նախարարների կաբինետի նիստի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Անդրեյ Կլյուևը:
«Եթե հացահատիկային բույսերի հետ կապված դրական իրավիճակը պահպանվի, ապա կարելի է ակնկալել, որ հացահատիկային մշակաբույսերի արտահանումը, նախնական հաշվարկով, կարող է կազմել մինչև 20 մլն տոննա, որից ցորենի արտահանումը՝ մինչև 9 մլն տոննա», - ասել է Կլյուևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաև պարզաբանել է, որ նման հաշվարկներ են արվել՝ հաշվի առնելով ներքին պահանջարկն ու անհրաժեշտ պաշարների ձևավորումը:
Կլյուևը նաև նշել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի պատրաստվածության ընդհանուր մակարդակը էականորեն բարձր է նախորդ տարվա համեմատ:
Ուկրաինայի գյուղատնտեսական քաղաքականության և պարենի նախարարությունը 2011 թ.-ին հացահատիկայի բույսերի բերքը կանխատեսում է մինչև 45 մլն տոննա:
Ուկրաինան 2010 թ.-ի աշնանը սահմանափակել էր հացահատիկայի բույսերի արտահանումը վատ բերքատվության պատճառով: Մայիսի վերջին սահմանափակումը հանվել էր: Ուկրաինան, որն աշխարհում հացահատիկայի բույսերի առաջատար արտադրողներից է, ամեն տարի արտահանում է շուրջ 20 մլն տոննա:-0-