«Բուլգարիայի» խորտակման հետևանքով հաստատված զոհերի թիվը հասել է 99-ի. ԱԻՆ

13.07.2011, 13:53
«Բուլգարիայի» խորտակման հետևանքով հաստատված զոհերի թիվը հասել է 99-ի. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թաթարստանում «Բուլգարիա» շոգենավի խորտակման հետևանքով հաստատված զոհերի թիվը հասել է 99-ի, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչությունից:

«Այժմ գտնված զոհերի թիվը կազմում է 99 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:

1995թ.-ին Չեխոսլովակիայում կառուցված «Բուլգարիա» երկտախտակամած շոգենավը խորտակվել է հուլիսի 10-ին Վոլգայում՝ ափից 3 կմ հեռավորության վրա`կայծակի ժամանակ։ Նավը Բոլգար քաղաքից Կազան էր գնում։

Տարբեր տվյալների համաձայն՝ նավում գտնվել է 192-209 մարդ, փրկվել են 79-ը:-0-