ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախնական տվյալների համաձայն՝ Վոլգա գետում «Բուլգարիա» շոգենավի կործանման հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ արտգործնախարարությունից նշեցին, որ խոսքն այս պահին ունեցած տվյալների մասին է:
1955 թ.-ին Չեխոսլովակիայում կառուցված երկտախտակամած ջերմանավը կիրակի կեսօրին ամպրոպի հետևանքով խորտակվել է: Ջերմանավը մեկնել էր Կազանում գտնվող Բոլգար քաղաքից: Այն գտնվում է Կույբիշևի ջրամբարի ափից 3 կմ հեռավորության վրա 20 մետր խորության տակ:
Փրկվածներից մեկ խոսքերով՝ երբ մարդիկ գտնվում էին ջրում, նրանց կողքով անցել են երկու նավեր և չեն կանգնել: Դա ինչ-որ բեռնանավ էր և նավթատար նավ, նրանք կանգ չառան, ասել է ականատեսը:-0-