Նախօրեին Մոսկվայում ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը, հաղորդում են ՀՄԵԿ-ի մոսկովյան ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
«Նախկին ԽՍՀՄ երկրների պատմական հիշողությունը երիտասարդների շրջանում պահպանելն ու արդիականացնելն ազնիվ առաքելություն է, որը մեծ ջանքեր է պահանջում: Իմ կառավարման ընթացքում պարտավորվում եմ անել ինձնից կախված ամեն բան՝ Միության կանոնադիր նպատակներին առավելագույնս հասնելու համար»,- ընտրվելուց հետո ասել է Նիկողոսյանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միության գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունները մեկ հարթությունում միավորելն է:--0-