ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական նոր եկեղեցի կբացվի մայիսի 29-ին Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Նոր եկեղեցին կրելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը:
Եկեղեցու օծման արարողությանը կմասնակցի Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի գլխավորությամբ:
Եկեղեցու կառուցման հովանավորն է ռոստովցի ձեռներեց, Աշխատանքային փառքի երրորդ աստիճանի շքանշանակիր, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանը:-0-